ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առաջին փուլում Պապ չընտրվեց

Առաջին փուլում Պապ չընտրվեց
13.03.2013 | 11:41

Երեկ ուշ երեկոյան Սիքստինյան կապելայի ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներն առաջին փուլում չկարողացան Պապ ընտրել։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու այսօր։
Երեկ երեկոյան 115 կարդինալները, որոնց տարիքը 80-ից բարձր է, փակվել են կապելայում և դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։
Հաղթելու համար թենկածուն պետք է ստանա կոնկլավի մասնակիցների ձայների երկու երրորդը։ Ամեն օր Սիքստինյան կապելայում կանցկացվի չորս քվեարկություն, սակայն ծուխ կբարձրանա միայն երկու անգամ՝ օրվա առաջին կեսին և երեկոյան։

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ